Գարեգին Երկրորդ. Հայ ժողովուրդը կշարունակի պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցին հետևողական կլինի, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցում արդարությունը հաղթանակի: Այդ մասին Երևանում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստում հայտնել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը : Կաթողիկոսը նշել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է հանձնաժողով ստեղծելու` Հայաստանի նախագահի նախաձեռնությունը, հանձնաժողովը զբաղվելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների համակարգմամբ: Գարեգին Երկրորդի խոսքով, այդ հանձնաժողովը կարևոր դեր է խաղալու, որպեսզի միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: «Վերջին տասնամյակների ընթացքում շատ երկրներ, միջազգային, կրոնական կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն այն համոզմունքով, որ այդ ձաստի ճանաչումը կարևոր քայլ է ամբողջ աշխարհում արդարության հաստատման համար»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ավելացնելով, որ հայ ժողովուրդը կշարունակի պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Ընդ որում` նա նկատել է, որ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման միջոցով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջխաղացումն ավելի արդյունավետ կլինի: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |