Հայաստանի դեսպանատները կմասնակցեն Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը30 մայիսի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Սփյուռքի հայկական կազմակերպությունների հետ միասին ակտիվորեն կներգրավվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման մեջ: Այդ մասին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստի ավարտից հետո լրագրողներին է հայտնել պետհանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Դեմոյանը հաղորդել է, որ աշնանը կկայանա պետհանձնաժողովի երկրորդ նիստը, որի ընթացքում կընդհանրացվեն 2012 թվականին ծրագրված միջոցառումների նախնական ծրագրերը: Վերջում նա նկատել է, որ պետհանձնաժողովի հիմնական նպատակներից մեկն է նպաստել հայկական Սփյուռքի և Հայաստանի միջև համագործակցության ակտիվացմանը: «2015 թվականին (Հայոց ցեղասպանության 100-ամյակ) ոչինչ չի ավարտվում, շատ բան դեռ նոր է սկսվում»,- ճշտել է Դեմոյանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |