Տիգրան Փոստանջյանն արդեն 20-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է` բողոքելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող անմարդկային և նվաստացուցիչ պայմաններից30 մայիսի 2011 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին` ժամը 12.00-ին, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա` նվիրված «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ ապօրինի դատավարությանը: Ինչպես հաղորդում է «Ժառանգության» մամլո ծառայությունը, ակցիային մասնակցում էին բազմաթիվ քաղաքացիներ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամները, պատգամավորները, ովքեր պահանջում էին անհապաղ դադարեցնել անօրինական քրեական հետապնդումը և ազատ արձակել քաղաքական պատանդ Տիգրան Փոստանջյանին: Արդեն 20-րդ օրն է, ինչ Տիգրանը հացադուլի մեջ է, որով նա իր բողոքն է հայտնում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող նվաստացուցիչ պայմաններից և իր դեմ կիրառվող ապօրինի կալանքից: Տիգրան Փոստանջյանը ձերբակալվել է փետրվարի 23-ին կաշառակերության մեղադրանքով: Նրա գործը վարում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության Քննչական կոմիտեն: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |