Քաղաքապետարանի աշխատողին ձերբակալել են կաշառք վերցնելու պահին

Քաղաքապետարանի աշխատողին ձերբակալել են կաշառք վերցնելու պահին

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները, կաշառք վերցնելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության գլխավոր մասնագետ Կարեն Միքայելյանին:

Պարզվել է, որ Միքայելյանը Երևանի մի բնակչի ապօրինի շինությունն օրինականացնելու համար պահանջել և ստացել է 2.500 ԱՄՆ դոլար կաշառք:

Ոստիկանությունում նրա մոտ հայտնաբերվեց ԱՄՆ դոլարների երկու տրցակ. մեկի մեջ՝ 1.500, մյուսում՝ 1.000 դոլար:

Կաշառակերության փաստով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու:

Կարեն Միքայելյանը ձերբակալված է:Կատարվում է քննություն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---