Վանաձորի «Հորովել» երգի և պարի անսամբլը Երևանում համերգով նշեց իր հիմնադրման 40-ամյակը30 մայիսի 2011 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Վանաձորի «Հորովել» երգի և պարի անսամբլի համերգը` նվիրված համույթի հիմնադրման 40-ամյա հոբելյանին: Համերգին ներկա էր վարչապետը` տիկնոջ` Գոհար Սարգսյանի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ: «Հորովել» համույթը համերգներով հանդես է եկել Հյուսիսային Կովկասի, Միջին Ասիայի և Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, մասնակցել է միջազգային փառատոնների Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Իտալիայում և այլ երկրներում: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, համերգն անցկացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |