Քնեսեթի հանձնաժողովը կարող է անընդհատ ձգձգել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը31 մայիսի 2011 - 10:56 AMT PanARMENIAN.Net - «Հայ դատի» երուսաղեմյան գրասենյակը մայիսի 30-ին հանդիպել է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի հետ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը, հանդիպմանը քննարկվել է Իսրայելի Պետության կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Մենք վաղուց ենք աշխատում Ռիվլինի հետ և նա Ցեղասպանության ճանաչման կողմնակից է: Ճիշտ է, առայժմ չի կարելի ասել, երբ է ընդունվելու բանաձևը, բայց մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է Ավագյանը: Միաժամանակ, ինչպես հայտնի է դարձել իսրայելական աղբյուրներից, Քնեսեթի կրթության հանձնաժողովում լսումները կարող են հետաձգվել անորոշ ժամանակով: «Հանձնաժողովը ժամանակային սահմանափակումներ չունի և նիստը կարող է հայտարարվել, երբ հարմար է: Ինչ վերաբերվում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը, ապա ոչ ոք չի ասի` ընդունվելու է այն, թե որ: Հանձնաժողովը կարող է ուղղակի անընդհատ ձգձգել բանաձևի ընդունումը»,- ասել է աղբյուրը: Քնեսեթի նախագահ Ռեուվեն Ռիվլինը կրթության հանձնաժողովում բարձրացված քննարկման ժամանակ ասել է. «Ենթադրում եմ, որ հենց իսրայելցիների, որոնք բազմիցս բախվել են այն սարսափի ժխտման հետ, որը տեղի է ունեցել մեր ժողովրդի հետ, մտքով անգամ չէր կարող անցնել հրաժարվել անհերքելի պատմական փաստերով հաստատվող ողբերգության ճանաչումից»: Ռիվլինն ավելացրել է, որ թուրքերի և հայերի միջև հակամարտությունը «չի կարող արդարացում ծառայել այլ ժողովրդի աղետի ժխտման համար: Դրա ճանաչումը մեր` որպես հրեաների և որպես պարզապես մարդկանց բարոյական պարտքն է » Իսրայելի Քնեսեթը երրորդ անգամ քննարկման է դրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Մայիսի 18-ին Քնեսեթի ընդլայնված նիստում տեղի է ունեցել քվերակություն հարցը կրթության հանձնաժողովի քննարկման հանձնելու վերաբերյալ: 20 մարդ «կողմ է» քվեարկել, «դեմ» քվեարկող չի եղել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |