ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆՆ ԱՅՍՕՐ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին տիկին Բելա Քոչարյանի հրավերով այսօր Երեւան է ժամանում Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան: ՀՀ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, ՌԴ ղեկավարի տիկինը կմասնակցի Երեւանում անցկացվող ռուսաց լեզվի ԱՊՀ եւ Բալթյան երկրների դպրոցական երկրորդ միջազգային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությանը: Երկօրյա այցի ընթացքում Լ.Պուտինան կայցելի նաեւ Հայաստանի մի շարք տեսարժան վայրեր, հանդիպում կունենա Երեւանի Պուշկինի անվան դպրոցի ուսուցիչների հետ:
 Ուշագրավ
---