Կոստանդնուպոլիսի պատրիարքի աթոռին հավակնում է ՀԱԵ Գերմանիայի թեմի ղեկավար արքեպիսկոպոս Գարեգին Բեկջյանը31 մայիսի 2011 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլիսի պատրիարքի ընտրությունները կարող են կայանալ մոտ ապագայում: Առայժմ անբուժելի հիվանդ պատրիարք Մեսրոպ II Մութաֆյանին փոխարինում է աթոռակից պատրիարք, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, սակայն Պատրիարքի աթոռին հավակնում է ՀԱԵ Գերմանիայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեկջյանը: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, Բեկջյանը եղել է Ստամբուլում Պատրիարքության 550-ամյակի տոնակատարությանը, որը Մեսրոպ II-ի հիվանդության պատճառով նշվել է ոչ մեծ ընդունելությամբ: Բեկջյանի խոսքերով, որը արքեպիսկոպոս Աթեշյանի հիմնական հակառակորդներից է, Կոստանդնուպոլիսի պատրիարքությունը պետք է հեռու մնա քաղաքականությունից: Նա նշել է, որ 1998-ին դեռ առողջ պատրիարքի օրոք աթոռակից պատրիարքի ընտրությունները գործարք են եղել թուրքական կառավարության հետ: Թուրքական օրենքների համաձայն հայկական համայնքի պատրիարքը պետք է անպայման լինի Թուրքիայի քաղաքացի: Արքեպիսպոկոս Գարեգին Բեկջյանը ծնվել է Թուրքիայում և ունի Թուրքիայի և Գերմանիայի երկքաղաքացիություն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |