Ռազմական հոգեբան. Կազանում Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումն ուղղված կլինի պատերազմի կանխարգելմանը31 մայիսի 2011 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Կազանում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումն ուղղված է լինելու պատերազմի կանխարգելմանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:«Իմ կարծիքով, հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվելու ռազմական գործողությունները բացառելու մասին: Հավանաբար ընդունվելու է ինչ-որ հռչակագիր, հայտարարություն, որով արձանագրվելու է, որ պատերազմն անընդունելի է»,- ասել է Ջամալյանը: Ռազմական հոգեբանի խոսքերով, Ադրբեջանը հասկանում է, որ միջազգային դրությունը բարենպաստ չէ ռազմական գործողությունների վերսկսման համար և որ հայկական կողմն այդքան թույլ չէ, որպեսզի ադրբեջանական բանակին հաջողվի սկսել և ավարտել կայծակնային պատերազմ: «Հետևաբար, Կազանի հանդիպումն ինչ-որ կերպ երկրորդ պլան կմղնի պատերազմի վերսկսման հնարավորությունը»,- ասել է ռազմական հոգեբանը: Ինչպես նշել է փորձագետը. Ադրբեջանն ամեն դեպքում չի գնա պատերազմի, այլ ապակայունացնելու է իրավիճակը շփման գծում: Հոգեբանի կարծիքով, դա ընդմանեը հայկական կողմի վրա հոգեբանորեն ազդելու միջոց է և ոչ ավելին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |