Ռազմական հոգեբան. Բաքուն պետք է հասկանա, որ հարձակվող կողմը միշտ ավելի շատ կորուստներ է կրում31 մայիսի 2011 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը հասարակությանը պատրաստում է Ղարաբաղում «կայծակնային պատերազմի»: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: «Ադրբեջանցիներին պատրաստում են արագ արդյունքի, արագ հաղթանակի, սակայն ուժերի այսօրվա հավասարակշռությունը թույլ չի տա հասնել նման արդյունքի»,- ասել է Ջամալյանը: Ռազմական հոգեբանը նշել է, որ Ադրբեջանը հասկանում է, որ հարձակվող կողմը միշտ ավելի շատ կորուստներ է կրում: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի սպառազինվելու տեմպերին, Ջամալյանը նշել է, որ այսօր Արցախում հրամանատարները նույնիսկ կատակում են այդ թեմայով, ասելով, որ Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքը վաղ թե ուշ կդառնա Արցախի բանակի ռազմական ավարը: «Եթե պատերազմ սկսվի, ապա սպառազինությունները, որոնք այսօր գնում է Ադրբեջանը, կհայտնվեն Արցախի ձեռքում»,- ասել է Դավիթ Ջամալյանը, նշելով, որ դա ադրբեջանական կողմի վրա ճնշում գործադրելու լծակներից մեկն է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |