Տիգրան Պետրոսյանը ՆՏԸ համալսարանի գավաթի խաղարկությանը 4 տուրերից հետո 3,5 միավոր է հավաքել31 մայիսի 2011 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը շարունակում է ելույթ ունենալ Հնդկաստանի Օրիսա նահանգի Բհուբանեսվար քաղաքում անցկացվող ՆՏԸ համալսարանի գավաթի խաղարկությանը: 4-րդ տուրում նրա մրցակիցը Շարմա Հիմանսուն էր (Հնդկաստան), հայ շախմատիստը կարողացավ սև ֆիգուրներով կիսել միավորները: 5-րդ տուրում նա իր ուժերը կչափի Սուայանգսու Սատյապրագյանայի հետ (Հնդկաստան): Նա 4 հնարավորից վաստակել է 3,5 միավոր և մրցաշարի առաջատարին զիջում է միայն 0,5 միավորով: Մեկ այլ հայ գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուսիա) նույնպես 3,5 միավոր է վաստակել, իսկ միջազգային վարպետ Կարինա Կասպարովան` 2: Առաջնությունը կավարտվի հունիսի 6-ին, հաղորդում է armchess.am-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |