«Հայաստան» համահայկական հիմնադրամը կսկսի նոր մեթոդներ կիրառել դրամահավաքի համար![]() ![]() PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը մտադիր է նոր մեթոդներ կիրառել ֆինանսական միջոցների հանգանակման համար: Այդ մասին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստի շրջանակներում հայտնել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա հաղորդել է, որ նորույթ կդառնա հատուկ Visa քարտերի ստեղծումը, որոնց օգնությամբ մարդիկ կկարողանան ֆինանսական միջոցներ նվիրաբերել հիմնադրամի նախագծերի իրականացման համար: Ինչպես նշել է Վարդանյանը, այս առիթով արդեն որոշակի համաձայնություն է ձեռք բերվել հայկական բանկերից մեկի հետ: Սակայն Հիմնադրամի գործադիր տնօրենը հրաժարվեց նշել բանկի անունը` խոստանալով, որ բանկի անունը կհրապարակի տարվա վերջին, երբ քարտերն արդեն հասանելի կլինեն: Ընդ որում` Արա Վարդանյանը հաղորդել է, որ «Հայաստան» հիմնադրամն արդեն կիրառել է դրամահավաքի բոլոր միջոցները, որոնցով առաջնորդվում էին նաև մյուս բարեգործական հիմնադրամները, այդ թվում` SMS նվիրատվությունները, համերգները, բարեգործական ընթրիքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |