Հայաստանի փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենն այցելեցին Գորիսի վերակառուցված բժշկական կենտրոն31 մայիսի 2011 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 31-ին եղան Գորիսի վերակառուցված բժշկական կենտրոնում, ծանոթացան պայմաններին և հնարավորություններին: Ինչպես ասվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ, կենտրոնը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում, հագեցվել բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով: Տարեսկզբից հաստատությունն արդեն որակյալ բուժծառայություններ է մատուցում քաղաքի և տարածաշրջանի բնակչությանը: Հյուրերին տեղեկացվեց, որ նախկինի համեմատ էապես կրճատվել է մայրաքաղաքի հիվանդանոցներ դիմողների թիվը, ինչը դժվարություններ էր ստեղծում հեռավոր մարզի բնակիչների համար: Բուժհաստատությունում ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 2.9 մլն դոլար: Հյուրերն այցելեցին նաև Գորիսի պետական համալսարան, հանդիպեցին դասախոսական կազմի և ուսանողների հետ: Նախկինում Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղը 2006 թվականից արդեն գործում է որպես առանձին համալսարան: Պատվիրակությանը ներկայացվեց համալսարանի պատմությունը, զարգացման հեռանկարները: Նշվեց, որ նախկին 2-3 մասնագիտությունների փոխարեն ներկայումս բուհն ունի 11 մասնագիտություն և շուրջ 2000 ուսանող: Այցի ավարտին ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը եղան Տաթևում: Տեղում ներկայացվեցին «Տաթևի վերածնունդ» ծրագրի հեռանկարները, նշվեց, որ ծրագրի իրականացումը բնակչության համար երկարատև զարգացման հնարավորություններ է ստեղծելու` ներգրավելով ներդրումներ, ստեղծելով նոր աշխատատեղեր։ Նրանք ծանոթացան նաև Հալիձորից Սատանի կամուրջ տանող ճանապարհի վիճակին, որը վերակառուցվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |