ECRI-ն Ադրբեջանին մեղադրում է հայի բացասական կերպարի կանխամտածված ձևավորման մեջ![]() 31 մայիսի 2011 - 17:50 AMT PanARMENIAN.Net - 2007 թվականի մայիսից ի վեր, երբ հրապարակվեց Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի (European Commission against Racism and Intolerance - ECRI) զեկույցը` նվիրված Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին, մասնավորապես` ազգային, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների, ԶԼՄ վիճակի և խոսքի ազատության վերաբերյալ, որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն մինչ օրս երկրում հետևողականորեն ձևավորվում է հայի բացասական կերպարը: «Հայաստանի Հանրապետության մասին մշտական բացասական հիշատակումները հանգեցնում են հայազգի մարդկանց հանդեպ բացասական ընկալման ձևավորմանը: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում մի միջավայր ստեղծել, որտեղ ծագումով հայ մարդիկ կկարողանան առանց վախի բարձրաձայնել իրենց էթնիկ պատկանելությունը: Ադրբեջանի բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է հանդես գան ընդհանրապես հայերի ու Հայաստանի նկատմամբ պետական մակարդակով ֆինանսավորվող և քաջալերվող քսենոֆոբիայի և հայատյացության քաղաքականության դե,»,- ասվում է ECRI զեկույցում: Զեկույցում հիշատակվում է նաև մի քանի հարյուր հայազգիների մասին, որոնք ժամանակին չեն արձագանքել խորհրդային կարմիր անձնագրերը փոխելու օրենսդրական փոփոխությանը, ենթադրաբար վախենալով իրենց կյանքի և անվտանգության համար, ելնելով Ադրբեջանում հակահայ հիստերիայի իրականությունից: Այժմ էլ նրանք շարունակում են մնալ անօրեն կարգավիճակում, չեն մասնակցում քաղաքացիական գործընթացներին և այլն: «Հայերն ամեն օր կարող են խտրականության ենթարկվել: Հայ-ադրբեջանական խառնամուսնությունների արդյունքում ծնվածներից շատերը ստիպված են վերցնել իրենց ադրբեջանցի ծնողի ազգանունը, որպեսզի խուսափեն խնդիրներից»,- ընդգծվում է զեկույցում: ECRI զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանում խնդիրներ կան նաև այլ ոլորտներում, օրինակ` միջազգային պաշտպանության կարիք ունեցող չգրանցված կրոնական խմբերի և անձանց դրությունը: Բացի դրանից, կրոնական համայնքների նկատմամբ որոշ սահմանափակող դրույթներ խստացվել են, մի շարք դեպքեր են գրանցվել, երբ վերագրանցման դիմումները հետաձգվում են, հաղորդում է ԵԽ պաշտոնական կայքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |