Եվրանեսթում հայկական պատվիրակությունն ակտիվորեն համագործակցելու է քաղաքացիական հատվածի հետ![]() 31 մայիսի 2011 - 18:55 AMT PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության երկրների Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակությունն ակտիվորեն կհամագործակցի և խորհրդատվություններ կվարի Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ: Այդ մասին ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտնել է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ինչպես նշել է Հովհաննիսյանը, Եվրանեսթում հայկական պատվիրակության առջև մարտահրավերներ են ծառացած ոչ միայն տարածաշրջանային խնդիրների տեսակետից, այլև ժողովրդավարության, մարդու և քաղաքացիական հասարակության իրավունքների ոլորտում: Հենց այդ պատճառով համագործակցությունը քաղաքացիական սեկտորի հետ արդյունավետ կլինի Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում: «Եվրաինտեգրման մասին հայտարարությունների ժամանակը սպառվել է: Պետք է կոնկրետ գործողությունների անցնել, որպեսզի հասարակությունը գործնականում զգա առաջընթացը»,- ասել է պատվիրակության ղեկավարը: Եվրանեսթը «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի խորհրդարանական վեհաժողովն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |