Մի քանի րոպե անց Երևանում կսկսվի հայկական ընդդիմության հանրահավաքը 31 մայիսի 2011 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Մի քանի րոպե անց Երևանի Ազատության հրապարակում կսկսվի ընդդիմության հանրահավաքը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ներկա պահին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կայանալիք հանրահավաքի վայրում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, մարդիկ շարունակում են մոտենալ հրապարակին: Հանրահավաքը կսկսվի ժամը 19:00-ին: Ինչպես PanARMENIAN.Net ն ավելի վաղ էր հաղորդել, Երևանի Ազատության հրապարակը պատրաստ է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի անցկացմանը, որը սկսվելու է այսօր ժամը 19:00-ին: Արդեն ապամոնտաժվել են ժամանակավոր բեմն ու ամֆիթատրոնը, որոնք տեղադրվել էին մայիսի 28-ին «Գոհար» համույթի համերգի համար` նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության օրվան: Այսօրվա հանրահավաքը հատկանշական է լինելու նրանով, որ դրան 2008-ից ի վեր առաջին անգամ մասնակցելու են համաներմամբ ազատ արձակված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը և ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Հայկական ընդդիմության նախորդ հանրահավաքը կայացավ ապրիլի 28-ին: 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո 3 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի իշխանություններն արմատական ընդդիմությանը թույլ տվեցին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Ընդհանուր առմամբ հանրահավաքին 6 հազար մարդ էր մասնակցում` ավելի քիչ, քան ընդդիմության նախորդ հանրահավաքներին: Հանրահավաքից հետո Երևանի կենտրոնական փողոցներով ընթացած երթից հետո ցուցարարները վերադարձան Ազատության Հրապարակ և պահանջեցին բողոքի ակցիան շարունակել նստացույցով: Սակայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներին հաջողվեց մարդկանց համոզել վերադառնալ տուն` կոչ անելով կրկին հավաքվել մայիսի 31-ին: Շատերը լքելով հրապարակը` ի լուր ամենքի հայտարարեցին, որ այլևս չեն գալու ընդդիմության հանրահավաքներին: Միաժամանակ սպասվում է, որ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի մասնակցության պատճառով հանրահավաքը բազմամարդ է լինելու, չնայած նրան, որ ընդդիմության կողմնակիցների հաղորդագրությունների համաձայն մարզերից Երևան տանող ճանապարհները փակ են, թեև ճանապարհային ոստիկանությունը պնդում է հակառակը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |