Լևոն Զուրաբյան. Իշխանությունների հետ երկխոսությունը թավշե հեղափոխության մարտավարության արդյունքն է![]() ![]() PanARMENIAN.Net - Իշխանությունների հետ երկխոսությունը հնարավոր չէր, քանի դեռ «մեր ընկերները նրանց պատանդներն էին»: Այդ մասին, ելույթ ունենալով Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ, հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, իշխանությունները ցանկանում էին քաղբանտարկյալների միջոցով հասնել նրան, որ ՀԱԿ-ը հրաժարվեր իր պահանջներից: «Մենք երբեք սակարկության առարկա չենք դարձնի մեր ազատությունն ու ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու հնարավորությունը»,- ասել է Զուրաբյանը: Նա նշել է, որ այժմ իրենց թիմը լիարժեք է և պատրաստ է պայքարել երկրում սահմանադրական կարգերի հաստատման համար: Զուրաբյանը հիշեցրել է, որ բանտարկության մեջ են մնում դեռևս ՀԱԿ-ի երկու կողմնակիցներ` Սարգիս Հացպանյանն ու Մուրադ Բոջոլյանը: Սակայն ՀԱԿ-ի համակարգողը նշել է, որ իշխանությունները խոստացել են, որ վերջիններս ազատ կարձակվեն հունիսին: Նրա խոսքով, քաղբանտարկյալների ազատ արձակումն ու իշխանությունների հետ երկխոսությունը նշանակում է թավշե հեղափոխության մարտավարության արդյունավետություն: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն իր հերթին հայտնել է, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ իրադրությունը երկրում փոխվել է. «Դա հնարավոր դարձավ ժողովրդի և ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ»,- ասել է Սարգսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |