Մայիսի 31-ին` 19:00-ի դրությամբ, ՀՀ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել 328 դատապարտյալներ

Մայիսի 31-ին` 19:00-ի դրությամբ, ՀՀ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել 328 դատապարտյալներ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչաձի կրճատման գործընթացը: Մայիսի 31-ին` ժամը 19:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 328 դատապարտյալ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը, համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կազմում է 29, «Էրեբունի» - 78, «Վարդաշեն» - 30, «Դատապարտյալների հիվանդանոց» - 23, «Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ» - 35, «Վանաձոր» - 14, «Սևան» - 40, «Հրազդան» - 17, «Աբովյան» - 1, «Գորիս» -11 և «Կոշ» - 50:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---