16 31.05.11 - Ազատության հրապարակ. Ընդդիմության հանրահավաքը ազատ արձակված Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքաելյանի մասնակցությամբ Երևանում ավարտվեց ՀԱԿ-ի «տոնական» հանրահավաքը 31 մայիսի 2011 - 23:00 AMT PanARMENIAN.Net - Երևանում կայացավ ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի հերթական հանրահավաքը: Ինչպես և անցյալ անգամ, այս հանրահավաքը նույնպես կայացավ Ազատության հրապարակում, որը ՀԱԿ-ը խորհրդանշական է համարում հայ ժողովրդի համար: Այս հանրահավաքը նախորդներից տարբերվում էր նրանով, որ համաներման հայտարարումից հետո դրան մասնակցում էին քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված ՀԱԿ-ի կողմնակիցներ, այդ թվում` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Բացի դրանից, ընդդիմությունը ձեռնպահ մնաց հանրահավաքի մասնակիցների կոնկրետ թիվը նշելուց: Հայաստանի Ոստիկանության տվյալներով, հանրահավաքին շուրջ 6000 մարդ է մասնակցել: Մեկնաբանելով Ոստիկանության հաղորդագրությունը` ՀԱԿ-ի համակարգողն ասել է. «Դա կատարյալ անհեթեթություն է և վկայում է պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայության մասին»: Ազատության մաքրված հրապարակն ու փակ ճանապարհները Երևանի Ազատության հրապարակը նախօրոք պատրաստվել էր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի անցկացմանը: Մայիսի 28-ին «Գոհար» համույթի համերգի համար տեղադրված ժամանակավոր բեմն ու ամֆիթատրոնը ապամոնտաժվել էին: Սակայն հանրահավաքից մի քանի ժամ առաջ ընդդիմության կողմնակիցները հայտարարեցին, որ մարզերից Երևան տանող ճանապարհները փակ են: Վանաձորում բնակվող ընդդիմության կողմնակիցները բողոքում էին, թե չեն կարողանում Երևան հասնել և մասնակցել ՀԱԿ-ի հանրահավաքին: Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի` Վանաձորի ավտոկայանում այսօր չկան միկրոավտոբուսներ, որոնք ամեն օր ժամանում են Երևան: Մինչդեռ Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը հայտնել էր, որ մարզերից Երևան տանող բոլոր ճանապարհները բաց են, և որ մայրաքաղաք ժամանելու հետ կապված ոչ մի խնդիրներ չպետք է առաջանան: Տոնական հանրահավաք Հանրահավաքը սկսվեց երևանյան ժամանակով 19:00-ին: Այն բացեց Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը: «Այսօր Հայաստանում տոն է, քանի որ մենք լուրջ քայլ ենք կատարել ժողովրդավարության ճանապարհին»,- ասել է Մանուկյանը: Հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել նաև համաներմամբ ազատ արձակված «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն իր հերթին, ողջունելով հավաքվածներին, հայտնել է, որ ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքը բեկումնային է: Միքայելյանը նկատել է, որ իշխանության և ընդդիմության միջև նոր հարաբերություններ են ձևավորվում, նախադրյալներ են ստեղծվում երկրում սահմանադրական կարգերի վերականգնման համար: Տեղ գտան նաև փոքր միջադեպեր Հանրահավաքի ժամանակ ընդդիմության կողմնակիցների միջև ոչ մեծ միջադեպ տեղի ունեցավ: Ընդդիմության կողմնակից Վարդգես Գասպարին պահանջեց, որպեսզի 2008թ. մարտի 1-2-ի անկարգությունների գործով դատապարտված և վերջերս համաներմամբ ազատ արձակված Արա Հովհաննիսյանը լքի հանրահավաքի տրիբունան, և սկսեց նրան մի շարք հանցագործություններում մեղադրել: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հանգստացնել Վարդգես Գասպարիին: Լրագրողների այն հարցին, թե ինչ հանցագործություններում է Գասպարին մեղադրում Հովհաննիսյանին, Գասպարին հրաժարվեց մեկնաբանել: Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհավորեց ՀԱԿ-ի կողմնակիցներին և նախանշեց հետագա գործողությունները ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ, շնորհավորեց հավաքվածներին «Հայ Ազգային Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջների կատարման» կապակցությամբ, ինչը, նրա խոսքով, պետք է եռամյա պայքարի ամենախոշոր հաղթանակը համարել: Նա անդրադարձավ իշխանությունների հետ հնարավոր երկխոսությանը` հայտնելով, ՀԱԿ-ի բանակցությունների օրակարգը չի փոխվել`Հայաստանում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում: Տեր-Պետրոսյանը հաղորդեց, որ առաջիկա օրերին կորոշվի ՀԱԿ-ի պատվիրակության կազմը, որը կբանակցի իշխանությունների հետ: Սակայն իշխանությունները նույնպես պետք է հրապարակեն ՀԱԿ-ի հետ բանակցությունների օրակարգը: ՀԱԿ-ը կշարունակի հանրահավաքները ՀԱԿ-ի առաջնորդի խոսքով, իշխանությունների հետ բանակցությունների գործընթացում ՀԱԿ-ը կշարունակի հանրահավաքներ անցկացնել: Նա հայտնել է, որ Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կկայանա հունիսին, կոնկրետ ամսաթվի մասին կհաղորդվի ավելի ուշ: Ինչպես հայտնել է Տեր-Պետրոսյանը, այդ հանրահավաքների ժամանակ ՀԱԿ-ը հանրությանը կհաղորդի բանակցությունների ընթացքի մասին: Հանրահավաքի ավարտից հետո սկսվեց ՀԱԿ-ի երթը, որից հետո մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ: Մոտ կես ժամ մնալով հրապարակում` ՀԱԿ-ի կողմնակիցները վանկարկում էին «Լևո'ն, նախագա'հ», որից հետո հեռացան տուն: Եկատերինա Պողոսյան, Հայկ Խալաթյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. Նյութեր թեմայով. Հայ ազգային կոնգրես 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններից առաջ նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ նախընտրական դաշինք ձեւավորվեց, որը ոչ պաշտոնապես սկսեց համաժողովրդական շարժում կոչվել, եւ որի կազմի մեջ մտան ավելի քան 20 քաղաքական կուսակցություններ ու նախաձեռնություններ: 2008թ. մայիսի 2-ին Համաժողովրդական շարժման 2-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը: 2008թ. օգոստոսի 1-ին ցույցի ժամանակ կայացավ Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հաստատումը: ՀԱԿ հիմնական պահանջները քաղբանտարկյալների ազատ արձակումն է, քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնումը եւ արտահերթ ընտրությունների անցկացումը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |