Ռոման Բերեզովսկին վստահ է, որ հունիսի 4-ին բոլորին հիանալի ֆուտբոլ է սպասում![]() 1 հունիսի 2011 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին հավաքականի մարզումից հետո ասել է, որ իրեն անհանգստացնում է մեջքի ցավը, այդ իսկ պատճառով նա մի քանի խաղ բաց թողեց «Խիմկիի» կազմում: «Ես այստեղ եկա, որպեսզի պատրաստվեն ռուսների հետ հանդիպմանը: Հուսով եմ, որ լավ մարզավիճակում կլինեմ հանդիպմանը, և' ես, և' բժիշկները ամեն ինչ կանենք դրա համար»,- ասել է Բերեզովսկին: Եվրոպայի 2012 թվականի առաջնության նախընտրական մրցաշարի Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում, որտեղ իր հարկի տակ խաղեր է անցկացնում «Զենիթը»: Ակումբի կազմում խաղացել են Հայաստանի հավաքականի դարպասապահ Բերեզովսկին և կապիտան Սարգիս Հովսեփյանը: «Այո, Սանկտ-Պետերբուրգը ծանոթ է ինձ և Սարգիսին, մենք մեզ համար ծանոթ քաղաք և մարզադաշտ ենք վերադառնալու: Սակայն առաջին անգամ հանդիպում կանցկացնենք Հայաստանի հավաքականի կազմում, և հույս ունեմ, որ խաղը մեզ համար հաջող ավարտ կունենա»,- ավելացրել է դարպասապահը: Բերեզովսկին գտնում է, որ հաղթանակի շանս միշտ էլ կա, բայց ներկա պահին կարևորը լավ խաղալ և չպարտվելն է. «Շատ ռուս ֆուտբոլիստներ օպտիմալ մարզավիճակի են հասել և գագաթնակետին են, մեր մարզիկները նույնպես վատ մարզավիճակում չեն, այնպես որ հոյակապ ֆուտբոլ կստացվի»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |