Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը 1 հունիսի 2011 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Եթե այսօր բնությունը տաք ու արևոտ օր է պարգևել, ապա դա կրկնակի ուրախալի է, քանի որ ամռան առաջին օրը շատ երկրներում նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Երեխաների պաշտպանության միջազգային օրն ամենահին միջազգային տոներից մեկն է: Այս օրը նշելու մասին որոշումն ընդունվել է 1925թ. Ժնևում կայացած Համաշխարհային խորհրդաժողովում` նվիրված երեխաների բարեկեցության հարցերին: Պատմությունը լռում է այն մասին, թե ինչու այդ մանկական տոնը որոշվեց նշել հենց հունիսի 1-ին: Վարկածներից մեկի համաձայն, Սան-Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը չինացի որբ երեխաների է հավաքել և նրանց համար կազմակերպել Դուան-ու ցզե տոնակատարությունը (Վիշապ-նավակների փառատոն), որը տեղի ունեցավ հենց հունիսի 1-ին: Երջանիկ պատահականությամբ օրը համընկավ Ժնևում «մանկական» խորհրդաժողովի անցկացման ժամանակի հետ: Հարկ է նշել, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը տոնելու որոշումը հաստատվել է 1949 թվականի նոյոմբերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կոնգրեսի որոշմամբ: Առաջին անգամ «Երեխաների պաշտպանության միջազգային օրը» նշվել է 1950 թվականին: Բացի դրանից երեխաներին են նվիրված «Երեխայի համաշարհային օրը» (նոյեմբերի 20) և «Աֆրիկայի երեխաների պաշտպանության օրը» (հունիսի 16): Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |