Յուրա Մովսիսյան. Պետերբուրգում մենք կցուցադրենք ավելի գեղեցիկ խաղ, քան Երևանում 1 հունիսի 2011 - 12:12 AMT PanARMENIAN.Net - «Մենք անհամբերությամբ սպասում ենք հունիսի 4-ին, տղաները տրամադրված են ռուսների հետ խաղին: Կարծումեմ, որ Պետերբուրգում մենք ավելի գեղեցիկ խաղ կցուցադրենք, քան Երևանում»,- ասել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը` խոսելով Ռուսաստան-Հայաստան հանդիպման մասին: Հայաստանի հավաքականը ֆուտբոլի ակադեմիայում սկսել է պատրաստվել այդ խաղին մայիսի 31-ից և արդեն հունիսի 3-ին մեկնելու է Սանկտ Պետերբուրգ: Մովսիսյանի խոսքերով, թիմերն արդեն ծանոթ են և գիտեն միմյանց թույլ և ուժեղ կողմերը. «Մեզ համար գլխավորը թիմային ոգին է, և մենք ամեն ինչ կանենք մեր երկրպագուներին ուրախացնելու համար»: Ֆուտբոլիստին անհանգստացնում էր աքիլլեսյան ջլերի վնասվածքը, բայց, նրա խոսքերով, նա արդեն բուժվել է և իրեն լավ է զգում: «Ամեն ինչ կարգին է, ցավերն արդեն անցել են և ես լավագույն մարզավիճակում եմ: Կարծում եմ, որ Ռուսաստանի հավաքականի հետ խաղում կարող եմ դաշտում լինել ողջ 90 րոպեն»,- ասել է նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |