Հովհաննես Մարգարյան. Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը ոչնչով հիմնավորված չէ 1 հունիսի 2011 - 13:07 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը պատճառ չի տեսնում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման համար: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Մարգարյանը, մինչև հերթական ընտրությունները քիչ ժամանակ է մնացել և արտահերթ ընտրությունների անցկացումը ոչնչով պայմանավորված չէ: Նա նաև ողջունել է ընդդիմության և իշխանությունների երկխոսությունը, նշելով, որ նախագահ Սարգսյանը երկխոսության կոչ է արել դեռ 2008-ին: «ՀԱԿ որոշ քաղաքակաբ գործիչների հայտարարություններն այլ կուսակցությունների խանդի կամ նախանձի մասին անհիմն են: Խանդը և նախանձը քաղաքական կատեգորիաներ չեն, մասնավորապես Օրինաց երկիրը ոչ մեկին չի խանդում»,- ասել է նա: Իր հերթին «Ժառանգության» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը բացասական է գնահատել ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի փորձերը Հայաստանում միակ ընդդիմությունն անվանվելու վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |