Հունիսի 1-ից Յունիբանկի «ԿԻՆՈՆԱԻՐԻ» նորաբաց մասնաճյուղը կսկսի հաճախորդների սպասարկումը

Հունիսի 1-ից  Յունիբանկի «ԿԻՆՈՆԱԻՐԻ» նորաբաց մասնաճյուղը կսկսի հաճախորդների սպասարկումը

PanARMENIAN.Net - 2011-ի հունիսի 1-ից իր գործունեությունը կսկսի Յունիբանկի «ԿԻՆՈՆԱԻՐԻ» նորաբաց մասնաճյուղը, որը գտնվում է նախկին «Նաիրի» կինոթատրոնի շենքի տարածքում` ք.Երևան, Մաշտոցի պող. 50 հասցեում: Մասնաճյուղ բացելու նպատակով Յունիբանկը նախկին «Նաիրի» կինոթատրոնի տարածքում վարձակալել է 299 քառ. մետր մակերեսով հատված:

«ԿԻՆՈՆԱԻՐԻ» մասնաճյուղը կիրականացնի հաճախորդների` ֆիզիկական և իրավաբանական անձանց, բանկային համալիր սպասարկում երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 9:15-ից մինչև 17:00:

Յունիբանկի կողմից ռազմավարության գերակա ուղղություն ընդունված մանրածախ բանկային բիզնեսի զարգացումը պահանջում է լայն մասնաճյուղային ցանցի առկայություն` մեծ թվով հաճախորդների որակյալ և արագ սպասարկման համար: Հայաստանի խոշոր քաղաքներում և Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ կամ մի քանի սպասարկման կետեր բացելով, Յունիբանկը հաճախորդների համար ապահովում է բանկային ծառայությունների առավելագույն հասանելիություն և ընձեռում «տան մոտ» հարմարավետ սպասարկվելու հնարավորություն: Ներկա դրությամբ Յունիբանկի մասնաճյուղերի ընդհանուր քանակը 36-ն է, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---