Վրաստանի գավաթի բաց առաջնությունում Հայաստանը կներկայացնեն երեք սուսերամարտիկներ

Վրաստանի գավաթի բաց առաջնությունում Հայաստանը կներկայացնեն երեք սուսերամարտիկներ

PanARMENIAN.Net - Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ 2011-ի հունիսի 10-12-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում կայանալու է սուսերամարտի Վրաստանի գավաթի բաց առաջնություն, որին մասնակցելու են Հայաստանի մեծահասակների հավաքականի 3 անդամներ՝ Արմենակ Գասպարյանը` ճկասուսեր, Միքայել Ղազարյանը` խոցասուսեր, Էդգար Ավետիսյանը` խոցասուսեր զենքաձևերում: Հավաքականի մարզիչն է Անդրանիկ Արազյանը:

Հունիսի 17-20-ը Քութաիսի քաղաքում կայանալու է երիտասարդների միջազգային մրցաշար, որտեղ նաև մասնակցելու են հայ երիտասարդ մարզիկները, հաղորդում է Հայաստանի սպորտի և երիտասադրության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---