Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԲ ներկայացուցչին երկրին աջակցելու համար 1 հունիսի 2011 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 1-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին: Նախագահը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին` ինչպես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման գործում ցուցաբերած աջակցության, այնպես էլ մեր երկրի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին բանկի շարունակական և արդյունավետ օժանդակության համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող ՀԲ-ի ծրագրերի ընթացքին, ինչպես նաև համագործակցության առաջիկա ծրագրերին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |