Գագիկ Մինասյան. Սոչիի պայմանավորվածություններն ավելի ձեռնտու են Հայաստանին, քան Մադրիդյան սկզբունքները

Գագիկ Մինասյան. Սոչիի պայմանավորվածություններն ավելի ձեռնտու են Հայաստանին, քան Մադրիդյան սկզբունքները

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Գագիկ Մինասյանը գտնում է, որ Սոչիի պայմանավորվածություններն ավելի ձեռնտու են Հայաստանին, քան թարմացված Մադրիդյան սկզբունքները: Նա նշել է, որ դատելով, մասնավորապես, Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ եռակողմ հանդիպումներից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքից, կարելի է ենթադրել, որ համանախագահների առաջարկները շարժվում են հայկական կողմի նախընտրած ուղով և հեռանում ադրբեջանական կողմի զբաղեցրած դիրքորոշումից: «Հետևաբար, առանց մեծ կասկածների կարելի է հայտարարել, որ Սոչիի առաջարկները շատ ավելի ընդունելի և իրագործելի են հայկական կողմի համար, քան ադրբեջանական»: Մինասյանը նկատել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների` Դովիլի հայտարարությունում հղում կա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Սոչիի պայմանավորվածություններին, այլ ոչ թե Մադրիդյան սկզբունքներին:

Նա ավելացրել է, որ մոտ ժամանակներս կարելի է ակնկալել գործընթացի երկու հնարավոր զարգացումներից մեկը. կա'մ հակամարտությունն ուժով լուծելու` Ադրբեջանի կոշտ, ապակառուցողական քաղաքականության շարունակում, ինչը նրան խոցելի դրության մեջ կդնի, կա'մ էլ նա կհետևի կոչերին ու պարտադրմանը և կմոտենա այն սկզբունքներին, որոնք արձանագրվել են Սոչիում, և որոնք մեզ ավելի ձեռնտու են, քան թարմացված Մադրիդյան սկզբունքները»:

Մինասյանը մեկնաբանել է նաև ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմից` ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոյի պահպանման ռեսուրսներն արդեն սպառվում են: «Այդ մասին պարոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ չէր խոսում երեկ: Այդ մասին նա խոսել է նաև շատ տարիներ առաջ»,- հեգնանքով նկատել է նա:

Մարտի 5-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը Սոչիում բանակցությունների արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես նշվում է փաստաթղթում, առաջնորդները քննարկել են 2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրագործման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են կարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակման գործընթացը: Բացի դրանից, փաստաթղթում նշվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու և զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման ձգտումը կողմերի մասնակցությամբ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---