Արտակ Զաքարյան. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի ավարտվի համաձայնագրի կնքումով

Արտակ Զաքարյան. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը չի ավարտվի համաձայնագրի կնքումով

PanARMENIAN.Net - Բացառված չէ, որ հունիսի 25-ին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հանգեցնելու է ղարաբաղյան հակամարտության կողմերի մոտեցումների ամբողջությանը:Այդ մասին Երևանում մամլո ասուլիում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նրա խոսքերով, հանդիպումը հազիվ թե ավարտվի ինչ-որ փաստաթղթի ստորագրմամբ, բայց, ամենայն հավանականությամբ, «նրանք հանգելու են որոշակի պայմանավորվածությունների»:

Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների նախագահների հայտարարություններին, ապա Զաքարյանի կարծիքով, Դովիլում կատարած հայտարարությունն արձանագրել է այն ամենը, ինչն արդեն գոյություն է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Հայտարարությունը հերթական անգամ ամրագրել է այն, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է ՀՀԿ պատգամավորը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---