Այս տարի գնացքով Երևանից Բաթում ուղևորները երկու ժամ շուտ կհասնեն

Այս տարի գնացքով Երևանից Բաթում ուղևորները երկու ժամ շուտ կհասնեն

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը այս ամառ էապես կրճատվելու է: Այժմ Երևան-Բաթումի-Երևան գնացքի ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից կհասնեն Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երևան՝ 16 ժամ 55 րոպեում:

Անցյալ տարի ֆիրմային գնացքը Երևանից Բաթումի հասնում էր 18 ժամում, իսկ Բաթումից Երևան՝ 18 ժամ 13 րոպեի ընթացքում:

Ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը հնարավոր է եղել կրճատել երկաթուղային գծերի և շարժակազմի թարմացման շնորհիվ:

Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը կգործի հունիսի 15-ից: Երեքշաբթի և ուրբաթ օրերին կնշանակվի նաև Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ սոցիալական գնացքը: Այս տարի գնացքի տոմսերը կարելի է ձեռք բերել միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Այն թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---