«Նաիրիտ» գործարանի արդիականացման համար անհրաժեշտ է շուրջ 400-500 մլն դոլար![]() ![]() PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի արդիականացման համար անհրաժեշտ է շուրջ 400-500 մլն դոլար, ասել է հունիսի 2-ին ՀՀ կառավարության նիստում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, ընթացիկ տարվա հունիսի 15-ին ավարտվում է մրցույթի ժամկետը կառավարող ընկերություն ընտրելու համար: Անդրադառնալով գործարանի ներկա դրությանը, որտեղ աշխատում է 3074 մարդ, նախարարն ասել է, որ գործարանի սեփականաշնորհումից հետո արտադրության ոչ մեծ ծավալ է արձանագրվել 2007-2008թթ., երբ գազի ներկրման գինը կազմել է 54 դոլար, դրանից հետո գները սկսել են բարձրանալ, ինչը բացասական է անդրադարձել գործարանի տնտեսական դրության վրա: «Դա հանգեցրել է արտադրանքի ինքնարժեքի բարձրացմանը, ինչը ստիպել է որոնել իրացման նոր շուկաներ, բայց եղել է հիմնական խնդիր` խլորոպրենային կաուչուկի արտադրության վերականգնում»,- ասել է նա: Դրա հետ կապված` նա հավելել է, որ գործարանի համար լուրջ հարված է դարձել 2008-ի համաշխարհային ճգնաժամը, երբ ողջ քիմիական արտադրությունը կոլապսի մեջ է հայտնվել: «Հայտարարված մրցույթի համաձայն մենք որոնում ենք միջազգային օպերատոր, որը կարող է այն իրագործել: Պահանջվում են ներդրումներ 400-500 մլն դոլարի չափով «Նաիրիտի» խնդիրը վերջնականապես լուծելու համար և որպեսզի նա հասնի միջազգային չափանիշներին»,- ասել է նախարարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ աշխատանքի լավագույն միջոցը թափանցիկությունն է, հավելելով, որ արժանի գործընկերոջ որոնմանը միացել են միջազգային չափանիշներն ի դեմս ԱՄՀ-ի և Եվրաբանկի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |