ՊրոԿրեդիտ Բանկը 2011 թվականի ընթացքում հավելյալ 10 մլն. ԱՄՆ դոլար կուղղի ՓՄՁ ոլորտի զարգացմանը

ՊրոԿրեդիտ Բանկը 2011 թվականի ընթացքում հավելյալ 10 մլն. ԱՄՆ դոլար կուղղի ՓՄՁ ոլորտի զարգացմանը

PanARMENIAN.Net - 2011 թվականի ընթացքում ՊրոԿրեդիտ Բանկը EBRD (Լոնդոն) և BlueOrchard Finance SA (Ժնև) ընկերությունների հետ կնքած վարկային պայմանագրերի շրջանակներում 10 մլն. ԱՄՆ դոլար կուղղի ՓՄՁ ոլորտի զարգացմանը: Բանկը ներկայումս վարում է բանակցություններ միջազգային այլ հեղինակավոր կառույցների հետ վարկավորման նոր ֆոնդերի ներգրավման և տեղական շուկայում տեղաբաշխման համար:

Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Աբրահամյանն իր խոսքում ասել է. «ՓՄՁ ոլորտը ՀՀ տնտեսության դինամիկ մասն է կազմում և էական դեր է խաղում երկրում սոցիալական և տնտեսական կայունության ապահովման գործում: Մենք կփորձենք առավելագույնս ծառայեցնել այս համագործակցությունն ի շահ մեր հաճախորդների՝ հնարավորություն տալով նրանց ընդլայնել իրենց ֆինանսական հնարավորություններն ու բիզնեսը, մուտք գործել նոր և առավել գրավիչ շուկաներ: Միևնույն ժամանակ համագործակցությունը մեզ կօգնի ամրապնդել մեր դիրքերը շուկայում և մեծացնել մեր հաճախորդների բազան», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---