ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կցուցադրվեն Մարինա Մամյանի գոբելեն աշխատանքները

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ճեմասրահում կայանալու է Մարինա Մամյանի գոբելեն աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը նվիրված է Շրջակա միջավայրի պաշպանության համաշխարհային օրվան և անցնելու է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Ցուցահանդեսը կազմակերպել է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը:

Շրջակա միջավայրի պաշպանության համաշխարհային օրը ՄԱԿ-ի անդամ պետությունների բնակչության համար միանալու ու իրենց և ապագա սերունդների համար ավելի մաքուր, կանաչ և պայծառ հեռանկար ստեղծելու օրն է: Ցուցահանդեսի բացմանը մասնակցելու են ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան, ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկո, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներ, Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---