ՀՀ կառավարությունը որոշել է պարզեցնել պոլիկլինիկաների կողմից տեղեկանքների տրամադրման գործընթացը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունիսի 2-ի նիստում որոշել է դասակարգել արտահիվանդանոցային բուժօգնություն ցուցաբերող բժշկական հաստատությունների (պոլիկլինիկա) կողմից տեղեկանքների տրամադրման գործընթացը: Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այսուհետ պոլիկլինիկաներն ու բժշկական հաստատությունները չպետք է հիվանդի առողջական վիճակի մասին համապատասխան տեղեկանք տրամադրելու համար վճար վերցնեն: Նրա խոսքով, սույն կառավարական որոշումը դյուրացնում է Հայաստանի քաղաքացիների կյանքը: «Լողավազան այցելելու համար չպետք է տեղեկանք պահանջվի, այդ մոտեցումն ընդունված չէ աշխարհում, դա խորհրդային ժամանակների վերապրուկ է»,- ավելացրել է նա: ՀՀ կառավարության ղեկավարը ողջունել է ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությունն այն մասին, որպեսզի օրենքի շրջանակներում փոփոխություններ կատարվեն 23 գործառույթների կրճատման մասին փոփոխություններում` ընդգծելով, որ բոլոր մնացած կառույցները պետք է աջակցություն ցուցաբերեն այդ գործում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |