Հայաստանում վերջին 20 տարում չի վերանայվել ցմահ բանտարկյալի ոչ մի գործ

Հայաստանում վերջին 20 տարում չի վերանայվել ցմահ բանտարկյալի ոչ մի գործ

PanARMENIAN.Net - Հայաստանի դատական համակարգն ամբողջությամբ կայացած չէ: Այդ մասին Երևանում ցմահ բանտարկյալների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նրա խոսքերով, 1991-ից ցմահ բանտարկյալի ոչ մի գործ չի վերանայվել:

«Ստացվում է այնպես, որ դատարանը կարող է սխալ վճիռ կայացնել քաղբանտարկյալների նկատմամբ, իսկ ցմահ բանտարկյալների նկատմամբ` ոչ: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ մեր դատական համակարգն այնքան կատարյալ է, որ դատարանի որոշումը կարելի է չվերանայել»,- ասել է Իշխանյանը:

Նա նշել է, որ բոլոր զարգացած երկրներում ցմահ բանտարկյալների դատական գործերը վերանայվում են, որի արդյունքում շատերին ազատ են արձակում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---