Հայաստանում ցմահ բանտարկյալներն իրենց համար պահանջում են առանձին ՔԿՀ

Հայաստանում ցմահ բանտարկյալներն իրենց համար պահանջում են առանձին ՔԿՀ

PanARMENIAN.Net - Հայաստանում ցմահ բանտարկյալներն իրենց համար պահանջում են առանձին քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին Երևանում ցմահ բանտարկյալների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքերով, ցմահ բանտարկյալները չեն ցանկանում ենթարկվել «Նուբարաշեն» ՔԿՀ պետին:

Նա ուշադրություն է հրավիրել ցմահ բանտարկյալների սննդի, զբոսանքի և հարազատների հետ տեսակցության խնդիրների վրա: «ՀՀ օրենքի համաձայն նրանք ամեն օր մեկ ժամ զբոսանքի իրավունք ունեն, սակայն նրանք զրկված են այդ հնարավորությունից և շաբաթական 7 ժամվա փոխարեն ունեն շաբաթը 2 ժամ զբոսնելու իրավունք»,- ասել է Սաքունցը:

Նրա խոսքերով, ցմահ բանտարկյալները մեկուսացած են արտաքին աշխարհից և չունեն ոչ բջջային հեռախոս, ոչ ինտերնետից օգտվելու հնարավորություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---