Երևանում բացվեց ռուսական տիեզերագնացության մասին պատմող ցուցահանդես

Երևանում բացվեց ռուսական տիեզերագնացության մասին պատմող ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց լուսանկարչական ցուցահանդես, որը նվիրված է Յուրի Գագարինի տիեզերագնացության 50-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված են 20 լուսանկար: Ինչպես նշեց ցուցահանդեսի համակարգող Էմմա Բուդաղյանը, լուսանկարները բերվել են Մոսկվայից և Երևանում կմնան մեկ շաբաթ: Ամենահին լուսանկարը կատարվել է 1919թ-ին Կոնստանտին Ցիալկովսկու կողմից, իսկ ամենանորը` 2005թ-ին:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին տիեզերագնաց, ԽՍՀՄ հերոս Ալեքսանդր Բալանդինը, ինչպես նաև Համառուսական երիտասարդական աերոտիեզերական «Սոյուզ» միության գործադիր տնօրեն Իվան Մուրավյովը:

Մուրավյովը բարձր է գնահատել Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը, նշելով, որ համապատասխան մասնագետներ է պետք ներառել, որպեսզի այն առավել զարգանա:

Միջոցառումը անց է կացվում «Տիեզերական Ոդիսական» միջազգային կրթական ծրագրի շրջանակներում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---