Հուրիկ Սուրուզյանի գլխավորած հնագիտական խումբը հայտնաբերել է Ամենհոտեփ 3-րդի արձանի բեկորները 2 հունիսի 2011 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Նեղոս գետի արևմտյան ափին մայիսի 31-ին հայտնաբերվել է Ամենհոտեփ 3-րդ փարավոնի հսկա ալաբաստրից արձանի բեկորները: Այն գտնվել է փարավոնի դամբարան-տաճարի պեղումների ժամանակ: Արձանը հայտնաբերվել է Քոմ էլ-Հեթթանում գտնվող փարավոնի դամբարանի երրորդ սյան մոտ, հաղորդում է Press TV-ն, հղում կատարելով Discovery News-ին: Մեմնոնի սյուների և Ամենհոտեփ 3-րդի տաճարի պահպանության նախագծի ղեկավար, դոկտոր Հուրիկ Սուրուզյանի խոսքերով, արձանը եղել է մոտավորապես 20 մ բարձրության: «Հայտնագործությունը այնքան մեծ կարևորություն ունի եգիպտական քանդակագործության և արվեստի համար, որքան որ տաճարն ինքը», ասել է գերմանաբնակ հայ եգիպտագետը: Մասնագետները գտնում են, որ արձանը ջարդվել է հեղեղի կամ երկրաժարշի ժամանակ Ք.Ա. 27 դ-ում: Ամենհոտեփ 3-րդը թագավորել է մոտ Ք.Ա. 1388-1351թթ-ին և հանդիսացել է Եգիպտոսի 18-րդ հարստության թագավորը, Թութանհամոն թագավորի պապը: Մինչ այդ, Ամենհոտեփ 3-րդի մեկ այլ` 2 մ արձան գտնվել էր Լուքսորի անապատում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |