Փորձագետ. Սիրիայի հայ համայնքին ձեռնտու է Բաշար Ասադի իշխանության պահպանումը 2 հունիսի 2011 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հայ համայնքին ձեռնտու է, որպեսզի երկրի գործող նախագահ Բաշար Ասադը մնա իշխանության ղեկին: Այդ մասին Երևանում հայտարարել է «Նորավանք» գիտահետազոտական հիմնադրամի փորձագետ Արաքս Փաշայանը: Նրա խոսքերով, Սիրիայի հայերը ներկա կառավարությունը համարում են իրենց համար ամենալավը: «Հայերն աջակցություն են հայտնել գործող նախագահ Ասադին, որը հիմնավորված որոշում է: Նրանք այլընտրանք չունեն: Գործող իշխանության մեջ Սիրիայի հայերը տեսնում են իրենց անվտանգության երաշխիքները»,- ասել է փորձագետը և հավելել, որ չնայած Սիրիայում հակակառավարական ակցիաներին, հայ համայնքին այսօր ոչինչ չի սպառնում: Չնայած դրան` փորձագետը չի բացառել, որ Սիրիայում անկայունությունը կարող է հանգեցնել սիրիահայերի արտագաղթին, որոնք կարող են տեղափոխվել հարևան Լիբանան կամ մեկնել ԱՄՆ և Կանադա: Փորձագետի խոսքերով, դա վնաս կհասցնի Մերձավոր Արևելքի երկրների հայ համայնքների առանց այդ էլ թուլացած դիրքերին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |