ՀՀԿ-ն արդեն մեջբերում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին![]() ![]() PanARMENIAN.Net - Գործող իշխանությունների և ՀԱԿ-ի միջև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնի մասին լրագրողների հարցին ի պատասխան իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանն առաջարկել է նայել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը մայիսի 31-ի ցույցի ժամանակ: Իր հերթին ՀԱԿ ներկայացուցիչ Սուրեն Աբրահամյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը «վախեցած է այդ երկխոսությունից»: «Ակնհայտ է, որ որոշ ուժեր տարբեր պատճառներով շատ անհանգստացած են այդ հեռանկարով, որը կարող է արմատապես փոխել երկրում սոցիալ-տնտեսական, քաղաքական և հասարակական իրավիճակը: Առավել անհանգստացած է Հայաստանի «ամենանյարդային» և խուճապահար անձը, որը մեզանից լավ գիտի, թե ինչպիսի հիմքեր ունի անհանգստության և խուճապի համար»,- մայիսի 31-ի ցույցի ժամանակ ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |