Հայաստանի նախագահը Հռոմում մասնակցել է Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին 2 հունիսի 2011 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Հռոմ: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին. տոնակատարությունների շրջանակում հրավիրված պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները ներկա են գտնվել զինվորական շքերթին, իսկ երեկոյան «Կվիրինալե» պալատում նրանք կունկնդրեն տոնի առիթով կազմակերպված համերգը: Այսօր ի պատիվ պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների նախատեսված է նաև պաշտոնական ընթրիք` Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի և տիկին Կլիո Մարիա Նապոլիտանոյի անունից: Ավարտելով աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետություն՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին կվերադառնա Երևան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Միրզոյանը ցավակցել է Իրանի ժողովրդին․ «Կիսելով ձեր վիշտը՝ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում» «Սարսափելի լուրեր ենք իմանում Իրանից»,–գրել է նա Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել |