200 տարի ընդմիջումից հետո Սբ. Գեղարդը տարվեց Այրիվանք 2 հունիսի 2011 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին տեղի ունեցավ Սուրբ Գեղարդի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Այրիվանք տեղափոխելու ծիսական արարողությունը: Այսօր առավոտյան այն տեղափոխվեց Այրիվանք, որտեղ տեղի ունեցավ Սբ. Պատարագ, որտեղ հավատացյալները հաղորդակցվեցին մասունքի հետ: Այնուհետև Աստվածամուխ Գեղարդով կատարվեց անդաստանի կարգ և մատաղի օրհնություն: Վերջում «Կարին» երգի-պարի համույթը հանդես եկավ ժողովրդական պարերով: Այս տարի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Համբարձման տոնը հռչակվել է Գեղարդավանքի ուխտի օր, և այս արարողությունը կկատարվի յուրաքանչյուր տարի: Մասունքը վերջին 200 տարիների ընթացքում առաջին անգամ է տեղափոխվել Այրիվանք: Այսօր երեկոյան այն կվերադառնա Էջմիածին: Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը` հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսն Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |