Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընտրվեց ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիայի նախագահ

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տեղի ունեցավ «ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցչական հաշվետու վերընտրական ժողովը:

Ասոցիացիայի գործունեության հաշվետվության վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ասոցիացիայի փոխնախագահ, ՀՊՃՀ պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, ով նշեց, որ կազմակերպության անդամների թիվը 2001թ. 220-ից աճելով ներկայումս անցել է 2800-ի սահմանը, և մանրամասն ներկայացրեց վերջին տարիներին ասոցիացիայի ինչպես հաջողությունները, այնպես էլ դեռևս չլուծված հարցերը և մոտակա անելիքները:

Հաշվետվության ընդունմանը հաջորդեցին ասոցիացիայի նախագահի, փոխնախագահի, կառավարման խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունները:

Ներկայացուցչական ժողովը միաձայն ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիայի նախագահ ընտրեց Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Փոխնախագահ վերընտրվեց ՀՊՃՀ պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը, հաղորդում է ՀՊՃՀ հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժինը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---