Ահմեդ Դավութօղլուն և Սերժ Սարգսյանը Հռոմում ավտոբուսի մեջ քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը![]() 3 հունիսի 2011 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ նախարար ԱՀմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ դրական նշաններ է տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Նրա խոսքերով, Ադրբեջանի դիրքորոշումը «լավատեսական է»: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Հռոմում լրագրողներին հայտարարել է, որ նրան հաջողվել է ավտոբուսում զրուցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որով նրանք վերադարձել են Իտալիայի միավորման 150-ամյակի առիթով արարողությունից: Սակայն Դավութօղլուն ժամանակի մեծ մասն անցկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման դետալները, գրում է թուրքական Today’s Zaman թերթը: Դավութօղլուն նաև նշել է, որ նա մեծ հույսեր ունիԿազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից: «Անհրաժեշտ է գտնել ղարաբաղյան հակամարտության լուծումը, որը 20 տարուց ավել չլուծված է մնում և լուրջ սպառնալիք է Հարավային Կովկասում խաղաղության համար»,- ասել է Դավութօղլուն: «Մենք արդյունքներ ենք ակնկալում Կազանում հանդիպումից և դրական քայլերի հույս ունենք: Ես երջանիկ էի` տեսնելով Ալիևի ավելի լավատեսական տեսակետը»,- ասել է Դավութօղլուն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |