«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ընտրվել են 2011 թ.-ի կրթաթոշակների շահառուները![]() 3 հունիսի 2011 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ավարտվեց «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուր ուսանողի օգտին» կարգախոսով ուսանողական ակցիան,որի գլխավոր նպատակն էր օժանդակելու ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերող, հասարակական և գիտական ակտիվ գործունեություն ծավալող ուսանողների մասնագիտական կայացմանը: Կրթաթոշակներին դիմել էին մոտ 500 ուսանողներ, որոնցից բանկի հատուկ հանձնաժողովը ընտրեց 25 առավել արժանի թեկնածուներին: Նրանք էլ դարձան 2011 թ.-ի բանկի կողմից տրամադրվող կրթաթոշակի շահառուները: Շահառուների ցանկը տեղադրված է բանկի կայքում` www.areximbank.am հասցեով : «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ուսանողական կրթաթոշակների պաշտոնական հանձնման արարողությունը տեղի կունենա հունիս ամսվա վերջին: Այս տարի կրթաթոշակային ֆոնդին հատկացված ընդհանուր միջոցները կազմել են գրեթե 2.5 մլն. դրամ: Ըստ այդմ, ուսանողները կպարգևատրվեն միանվագ կրթաթոշակներով` սկսած 40.000 ՀՀ դրամից մինչև 300.000 ՀՀ դրամ: Ակցիան իրակացվում է արդեն 2-րդ անգամ: Ըստ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ռազմավարության, նախատեսվում է բնակչության տարբեր խմբերի համար սոցիալական բնույթի տարբեր ակցիաների և ծրագրերի իրականացում` «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսի ներքո: Բանկն արդեն իրականացրել է մի շարք ակցիաներ`ուղղված տարբեր նպատակային խմբերի, այդ թվում` անապահով ընտանիքների, երեխաների, վետերանների աջակցմանը: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հիմնադրվել է 1998 թ.-ին: 2007 թվականից բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» (ԲԲԸ)-ի դուստր ձեռնարկությունը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |