Ահմադինեժադին կարող է սպառնալ մահապատիժ Իրանի հոգևոր առաջնորդի դեմ ելույթ ունենալու համար![]() 3 հունիսի 2011 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Ալի Ջաֆարին վերջերս հայց է ներկայացրել երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Համենեին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության հետ կապված: Այդ մասին հաղորդել է Համենեի ներկայացուցիչ այաթոլա Աբդոլնաբի Նամազին: Նրա խոսքերով, Համենեին հրաման է տվել ձերբակալել բոլոր նրանց, ովքեր առնչվում են հեղաշրջման փորձի հետ, բացառությամբ Ահմադինեժադի: Նա նշել է, որ Ահմադինեժադը նախազգուշացում է ստացել: «Լիովին հավանական է, որ նախագահի և Համենեի միջև դիմակայությունը կհանգեցնի Ահմադինեժադի հրաժարականին», ասել է Համենեի ներկայացուցիչը, հաղորդում է MIGnews. Com-ը: Իրանում պետական դավաճանության համար սահմանվում է մահապատիժ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |