Կազանում կարող է ստորագրվել ինչ-որ փաստաթուղթ, հայտարարել է Ալեքսանդր Իսկանդարյանը

Կազանում կարող է ստորագրվել ինչ-որ փաստաթուղթ, հայտարարել է Ալեքսանդր Իսկանդարյանը

PanARMENIAN.Net - Գոյություն ունեն որոշակի սպասումներ նրանից, որ Կազանում ստորագրվելու է որոշակի փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, նախագահների վրա ճնշում է գործադրվելու, բայց այն գործադրվում է ոչ առաջին անգամ, և դիմադրությունեը ներսից հաճախ ավելի ուժեղ է, քան դրսից: «Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանն ակնհայտորեն պարտվում է, արտաքին ճնշումը չի գործում: Եթե ամեն դեպքում ինչ-որ համաձայնագիր ստորագրվի, ապա դա կլինի բավական անորոշ փաստաթուղթ սկզբունքների հաստատմամբ, որոնք հետադարձ արդյունքով կարող են ազդել Թուրքիայում նախընտրական շրջանի վրա»,- ասել է Իսկանդարյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---