Արմեն Աշոտյան. Հայաստանում բուհերը պետք է հասանելի լինեն բոլորի համար![]() ![]() PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր մարդ անկախ սոցիալական դրությունից պետք է բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ունենա: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքերով, հայ հասարակությանն ավելի շատ պետք է հետաքրքրի ոչ թե այն, թե ով է բուհ ընդունվում, այլ այն, թե ինչ մասնագետներ են ավարտում: Նա կոչ է արել ԶԼՄ-ներին ուշադրություն դարձնել ընդունելության քննություններին և օգնել նախարարությանը պահպանել օբյեկտիվությունը և նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: «Մեր կողմից ընդունված բուհ դիմելու համակարգը ցույց է տվել, որ մենք ճիշտ ուղիով ենք ընթանում»,- նշել է նախարարը: Աշոտյանը հույս է հայտնել, որ շուտով «Beeline» ընկերությունն աջակցելու է առցանց քննությունների անցկացման հարցում, ինչը չեզոքացնելու է մարդկային գործոնը և ապահովելու է քննություն հանձնելու օբյեկտիվությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |