Երևանում Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար

Երևանում Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար

PanARMENIAN.Net - Հունիսի 4-5-ը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Ֆուտբոլային ակադեմիայի սպորտային դահլիճում (Աճառյան փ. 35/31) կկայանա ֆուտզալի միջազգային դիվանագիտական մրցաշար` նվիրված հաջորդ տարի Ուկրաինայում և Լեհաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին:

Մրցաշարին մասնակցում են ՀՀ-ում հավատարմագրված ներկայացուցչությունների, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ թիմերը: Մրցաշարի պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 4-ին ժամը 10:00-ին, խաղերի սկիզբը` ժամը 11:00-ից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---