Facebook-ում էջ է բացվել` ի պաշտպանություն Հայաստանի խուլ մարդկանց իրավունքների

Facebook-ում էջ է բացվել` ի պաշտպանություն Հայաստանի խուլ մարդկանց իրավունքների

PanARMENIAN.Net - Facebook-ում էջ է բացվել` ի օժանդակություն Հայաստանի խուլ և լսողության խնդիր ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության: Էջի բացման նպատակն է վերականգնել խուլ և լսողության խնդիր ունեցող քաղաքացիների իրավունքները հեռուստատեսությամբ տեղեկատվություն ստանալու հարցում: Սոցիալական ցանցում էջն արդեն ավելի քան հարյուր Facebook-ից օգտվողներ են օժանդակում:

Ավելի վաղ «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին բաց նամակ էր հղել, որում, մասնավորապես, նշում է, որ Հայաստանի 3500 խուլ և լսողության խնդիր ունեցող քաղաքացի այսօր զրկված են տեղեկացված լինելու իրավունքից, քանի որ չկա որևէ լրատվական հեռուստահաղորդում, որը ուղեկցվի նրանց մայրենի` ժեստերի լեզվով:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---