ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66,753,987ԱՄՆ դոլար 376.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 82,394,720 ԱՄՆ դոլար 377.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 375.84 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 375.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մայիսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 23.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 57 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---